Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Երեւան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել, նրանցից մեկը այժմ գտնվում է ծանր վիճակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ կապված հակամարտության գոտում ռուս լրագրողների վիրավորվելու հետ:
Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են: Նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածքներ ունեն, նրանք նույնպես շուտով կվիրահատվեն: Հենց որ բոլորին կարելի լինի տեղափոխել, նրանց կտեղափոխեն Երեւան»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
0Comments