ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տարատեսակ հեղուկներ լցնելու և հրկիզելու փորձերի հետևանքով ընդհանուր առմամբ փչացել է 214 քվեաթերթիկ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի ընտրություններում քվեաթերթիկները փչացնելու հրահանգներ ստացվել են Ուկրաինայից և որոշ եվրոպական երկրներից։
«Մենք պարզել ենք, որ բոլոր այդ զանգերը (քվեաթերթիկները փչացնելու հրահանգներով) գալիս են զանգերի կենտրոններից, որոնք գտնվում են Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների տարածքներում», - հաղորդել է Պամֆիլովան ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընտրատեղամասերում քվեատուփերը վնասելու համար ձերբակալվածները խոստովանել են, որ դա արել են արտասահմանից գումար ստանալու դիմաց և չեն իմացել քրեական պատասխանատվության մասին։
ՌԴ ԿԸՀ ղեկավարը պատմել է, որ ձերբակալվածներից մեկին խոստացել են 100 հազար ռուբլի։
0Comments