Հրապարակվել է Պուտինի ունեցվածքը

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը։ 

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքական գործչի ընդհանուր եկամուտը վեց տարվա ընթացքում կազմել է 67 մլն 591 հազար 875 ռուբլի։

Հայտարարագրում նշվում է, որ Պուտինը Սանկտ Պետերբուրգում ունի 1 բնակարան-77 քմ, և 1 ավտոտնակ՝ 18 քմ, ինչպես նաև 3 մարդատար մեքենա՝ GAZ M21-1960, GAZ M21-1965, Niva-2009, 1987 թվականի Skif ավտոմեքենայի կցորդ:

Վլադիմիր Պուտինը նաև ունի 10 բանկային հաշիվ, որոնցում ընդհանուր առմամբ առկա է 54,416,604,52 ռուբլի և Սանկտ-Պետերբուրգ բանկի 230 բաժնետոմս։

Թեկնածուն ունի բնակարան Մոսկվայում-153,7 քմ։

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պուտինին գրանցել էր որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու։

Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։

Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այս պաշտոնի համար այս պահին տասը մարդ է հավակնում: