Նույն դեղամիջոցը մի դեղատնից գնել եմ 1700 դրամով, մեկ այլ դեղատանը՝ 2800 դրամով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով Անահիտ Ավանեսյանին։
Արձագանքելով՝ Ավանեսյանը նշեց, որ հիմնական ցանկում գտնվող դեղերը պետք է որոշակի կարգավորում ունենան գնային քաղաքականության մասով։
«Այս պահին դեղատներն իրենք են որոշելու ինչ գնային քաղաքականություն վարել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն գնային որոշակի շեմեր»,- նկատեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments