Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։
Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, որը արդեն մի քանի հանդիպումներ տեղի է ունեցել։
Ընդհանուր առմամբ, եթե պայմանավորվածությունները այն, որ ձեռք են բերվել, պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումն կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։
Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածությունների հավատարիմ մնալուն։
Խաղաղության պայմանագրի մի շաք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դրանք դեռևս համաձայնեցված չեն։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն»,- ասել է Փաշինյանը։
0Comments