Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մի շարք նոր հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամերիկա-բրիտանական ինքնաթիռները երկու արշավանք են իրականացրել և ռմբակոծել Հոդեյդա քաղաքի Դյունայի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական խմբավորման դիրքի ռմբակոծության հետևանքով հինգ մարդ է տուժել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments