Իրանը պատերազմ չի սկսի, սակայն վճռական կարձագանքի․ Ռաիսի

Մանրամասներ
ռայիսի ռաիսի իրան

Բազմիցս ասել ենք, որ պատերազմ չենք սկսի, բայց եթե որևէ պետություն ցանկանա վախեցնել մեզ, վճռականորեն կպատասխանենք յուրաքանչյուրին, այդ մասին, 24news-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին․

«Իրանի զինված ուժերը տարածաշրջանում սպառնալիք չեն ներկայացնում որևէ երկրի համար, սակայն անվտանգության աղբյուր են, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին»,- նշել է Ռաիսին։