Ինտիմ առողջության համար տղամարդիկ պետք է ընկույզ, կարմիր ձուկ և որոշ այլ մթերքներ օգտագործեն, ասել է թերապևտ Անաստասիա Տիմոշչենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է NEWS.ru-ն։
Բացի յուղոտ ձկից և ընկույզից, Տիմոշչենկոն որպես տղամարդկանց ինտիմ առողջությունը բարելավող մթերքներ նշել է կաթը, ձուն, ավելուկը և բրոկկոլին: Դրանք հարուստ են D, C, E, A և B6 վիտամիններով, ինչպես նաև երկաթով, սելենով և ցինկով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում ընդհանուր ինքնազգացողության վրա և մեծացնում են հատկապես ֆերտիլությունը, բացատրել է բժիշկը։ Նա տղամարդկանց հորդորել է կանոնավոր կերպով օգտագործել այդ մթերքները:
«Այս տարրերը նաև մասնակցում են սերմնաբջիջների առաջացմանը, կանխարգելում են էրեկտիլ դիսֆունկցիան, ինչպես նաև ազդում են ֆերտիլության և սերմնահեղուկի շարժունակության վրա»,– նշել է նա:
Տիմոշչենկոն նաև խորհուրդ է տվել տղամարդկանց դիվերսիֆիկացնել իրենց սննդակարգը՝ քունջութով, ռեհանով, նռով, սպանախով և սագախոտով։
0Comments