Ռուսաստանը համոզված է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ երկխոսությունը կարող է կանխել «վտանգավոր իրադարձությունները» Նարիշկին

Մանրամասներ
նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության՝ աշխարհի երկու ամենահեղինակավոր հետախուզական ծառայությունների, երկու ամենահզոր միջուկային տերությունների հետախուզական ծառայությունների միջև երկխոսությունը միշտ օգտակար է։

Այս մասին РИА Новости -ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եվ այն պայմաններում, երբ աշխարհը գտնվում է միջազգային հարաբերությունների բառացիորեն տեկտոնական տեղաշարժի մեջ, միաբևեռ ամերիկակենտրոն աշխարհից անցում դեպի ավելի արդար և ապահով բազմակենտրոն աշխարհակարգ, նման երկխոսությունն ու նման շփումները պարզապես անհրաժեշտ են։

Այն պայմաններում, երբ միջազգային իրավիճակն այնքան է թեժանում, որ կարող է հասնել շատ վտանգավոր կետի, այս երկխոսությունը կարող է կանխել վտանգավոր իրադարձությունները»,- նշել է նա։