Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել

Մանրամասներ
ինգուշ

Ինգուշեթիայում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն Սեյդ-Ումար Իմագոգևին Կարաբուլակում վնասազերծված ԴԱԻՇ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) բջիջին օգնելու կասկածանքով, ըստ lurer.com-ի՝ հաղորդում է Известия-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին: 

Ինչպես «Известия»-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում:

Ինգուշեթիայում՝ Կարաբուլակ քաղաքում, մարտի 2-ին հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ռեժիմ է սահմանվել՝ մի խումբ զինյալների վնասազերծելու նպատակով։ Անվտանգության ուժերը հայտնել են վեց զինյալների ոչնչացման մասին։

Նշվել է, որ նրանցից երեքը, այդ թվում՝ հանցախմբի ղեկավարը, գտնվում էին դաշնային հետախուզման մեջ։

Դրանից հետո Կարաբուլակում վերացվել է ԱՊԿ ռեժիմը։