Իրանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Պակիստանին

Մանրամասներ
իրան

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Պակիստանի ուղղությամբ՝ խոցելով երկրում գտնվող մի քանի թիրախներ: Արդյունքում երկու երկրների սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պակիստանում «Ջեյշ-ուլ-Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու կարևոր շտաբ ոչնչացնելու համար կիրառվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր:

Tasnim լրատվական գործակալության ռազմական թղթակցի փոխանցմամբ՝ Պակիստանում հարձակման են ենթարկվել և ոչնչացվել «Ջեյշ ալ Զալմ» (Ջեյշ ալ-Ադլ) ահաբեկչական խմբավորման երկու կարևոր շտաբ։ Այդ գործողությունները ներառում էին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործում։

Այս հարձակման պատճառների և հետևանքների մասին մանրամասները դեռևս պարզ չեն, և Իրանի ու Պակիստանի կառավարությունների կողմից կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Նշվում է, որ այս հարձակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրանց հարաբերությունների վրա։