Բեթղեհեմում այս տարի առաջին անգամ կչեղարկեն Սուրբծննդյան տոները Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով

Մանրամասներ
բեթղեհեմ

Սուրբ Ծնունդն այս տարի Մերձավոր Արեւելքում առաջին անգամ այլ կերպ կլինի, քանի որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ շարունակվում է, տեղեկացրել է CBS News-ը։

Հակամարտությունը, որն սկսվել է ավելի քան 11 շաբաթ առաջ եւ ավելի քան 20 000 կյանք է խլել Գազայում, հանգեցրել է այն բանին, որ Բեթղեհեմ քաղաքը, որը Հիսուսի ծննդավայրն է եւ գտնվում է օկուպացված Արեւմտյան ափին, դարձել է Ծննդյան վկան, որը նման չէ նրանց, որոնք եղել են նախկինում։ Տեղի շատ խանութներ փակել են իրենց դռները կոտորածից հետո, որը կազմակերպել էր ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին։ Իսրայելի՝ դրան հաջորդած ցամաքային հարձակումը նույնպես լուրջ ազդեցություն է թողել Սուրբ Հողում տուրիզմի վրա։

Պատմական այս քաղաքը սովորաբար Սուրբծննդյան տոնակատարության կենտրոնն է ամբողջ աշխարհում՝ վառ զարդարանքով, Սուրբծննդյան եղեւնիներով, Սանտա Կլաուսով եւ ուրախ ծիսակատարություններով։

Այս տարի շատ բնակիչներ նախընտրում են առհասարակ հրաժարվել տոնական միջոցառումներից՝ ի նշան համերաշխության Գազայի պաղեստինցիների հետ։ Քաղաքում վախեցնող լռություն է, եւ Քրիստոսի Ծննդյան սովորաբար լեփլեցուն եկեղեցում հիմա նստարանները դատարկ են։

Արեւմտյան ափին այսօր պաղեստինցիների միայն 2 տոկոսն է քրիստոնյա։ Գազայում այդ ցուցանիշը կազմում է 1 տոկոսից էլ քիչ, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը, ինչպես կարծում են, մնացել են անօթեւան պատերազմի հետեւանքով։