Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական էր. Չավուշօղլու

Մանրամասներ
ա

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա ասել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը բաց հարթակ է բոլորի համար։

«Մեր հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական էր: Նախագահ Էրդողանի և վարչապետ Պաշկինայի դրական ուղերձներից հետո հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, նշանակվել են հատուկ բանագնացներ:

Հատուկ բանագնացները երկու անգամ հանդիպել են Մոսկվայում և Վիեննայում: Նրանք քննարկում են քայլերը կարգավորել հարաբերությունները, մենք այսօր նույնպես դա քննարկել ենք»,- ասել է Չավուշօղլուն: