Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն արդեն երաշխավորված մեծամասնություն ունի խորհրդարանում. Կալաձե

Մանրամասներ
վրաստան

ՏԻՄ ընտրական շտաբից ստացված նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքն» արդեն երաշխավորված մեծամասնություն ունի Վրաստանի խորհրդարանում, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես ճեպազրույցում նշել է Կալաձեն, ժամը 15:00-ի դրությամբ աննախադեպ բարձր մասնակցություն է գրանցվել, և յուրաքանչյուր ընտրողի քվեն մեծ նշանակություն ունի։

«Այսօր որոշվում է՝ մեր երկիրը կվերադառնա՞ մութ անցյալ, թե՞ կպահպանի խաղաղությունն ու արժանապատվությունը, առանց որի երկրի զարգացումն աներևակայելի և անհնար է։ Նշենք, որ երեք ժամվա տվյալները ցույց են տալիս աննախադեպ բարձր ակտիվություն, ինչը արմատական ​​ընդդիմությանը հաջողության հասնելու շանս չի թողնում։ ՏԻՄ ընտրական շտաբից ստացված նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքն» արդեն երաշխավորված մեծամասնություն ունի Վրաստանի խորհրդարանում, բայց մենք պետք է հավաքենք մեր վերջին ուժերը և գնանք ընտրատեղամասեր՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու համար»,- ասել է Կախա Կալաձեն։