Դոնալդ Տուսկն ընտրվեց Լեհաստանի վարչապետ

Մանրամասներ
տուսկ

Լեհաստանի սեյմի պատգամավորները դեկտեմբերի 11-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։

Ինչպես հաղորդում է PAP-ը, Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։

Հաջորդիվ Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։ Մինչ այդ Մատեուշ Մորավիեցկին կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։

«Շնորհակալությո՛ւն Լեհաստան, սա իսկապես հիանալի օր է: Ոչ թե ինձ համար, այլ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ խորապես հավատում էին, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, և մենք կազատվենք խավարից ու չարից»,- քվեարկությունից հետո ասել է Տուսկը: