«Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ․ Ֆոտո

Մանրամասներ
4

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։