Հնդկաստանում МиГ-29К կործանիչի հետ կապված միջադեպի արդյունքում Գոա նահանգի միջազգային օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Թռիչքի ժամանակ կործանիչի վառելիքի բաքը պոկվել, ընկել է թռիչքուղու վրա և այրվել :
Օդանավակայանի աշխատանքները վերսկսվել են մեկ ժամ անց:
Կործանիչը վթարի չի ենթարկվել, օդաչուն չի տուժել:
0Comments