Պայթյուն, փլուզում՝ Ոսկեհասկ գյուղում․ կան վիրավորներ, փլատակի տակից դուրս են բերել երեխայի մարմինը

Մանրամասներ
փլուզում

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է  ունեցել պայթյուն, փլուզումը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դին։

Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, իսկ տունն էլ ամբողջությամբ կարելի է ասել վերածվել է փլատակի։

Դեպքի վայրից շտապ օգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են տան սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունները, և թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը։