Հունիսի 15-ին Լոռու մարզի Փամբակ-Շահալլի կայարանների միջեւ ընկած տեղանքում Երեւան-Բաթումի գնացքում 47-ամյա մի տղամարդ հարբած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել ուղեւորների հասցեին, քաշքշել նրանց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գնացքում ծառայություն կատարող ոստիկանության ՊՊԳՎ Թումանյանի պահպանության բաժնի ծառայողները երկաթուղային Սանահին կայարանից, ժամը 20.50-ին, տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
0Comments