Ավստրալիայի Քերնս քաղաքում երկուշաբթի առավոտյան ուղղաթիռն ընկել է ծովափնյա հյուրանոցի տանիքին, օդաչուն զոհվել է, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Շքեղ DoubleTree by Hilton հյուրանոցի հարյուրավոր հյուրեր և աշխատակիցներ տարհանվել են, երբ ուղղաթիռը բախվել է Քերնս Էսպլանադեի հարևան շենքին, որը հայտնի է հատկապես Հյուսիսային Քվինսլենդ քաղաքի ճանապարհորդների շրջանում:
Ոստիկանությունը շրջափակել է զբոսաշրջային բանուկ գոտին, իսկ Nautilus Aviation չարտերային ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է պաշտոնյաների հետ ընկերության ինքնաթիռներից մեկի «չարտոնված թռիչքի» հետաքննության շրջանակում:
0Comments