ՌԴ-ում Mercedes G500-ը վթարի է ենթարկվել. զոհերն ու 2 վիրավորը հայեր են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հոկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ-Վորոնեժ-Կասպից ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով աղբյուրի տեղեկություններով ազգությամբ տաջիկ է, Mercedes G500 մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։

Մահացածները և վիրավորներից 2-ը եղել են ազգությամբ հայեր։

Ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: