Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնել է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացրել է,որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մանրամասներ
![4](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-11/%D4%B1%D5%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A2%D5%A1%D5%AF%D5%AB%20%D5%B9%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%BE%D5%B8%D5%B2%20%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%20%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6.jpg?itok=PczM9nqS)
0Comments