Սաակաշվիլին ԴՆԹ թեստ է հանձնել

Պարզել եմ, որ  մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն

«Новости-Грузия»-ի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ԴՆԹ թեստ է հանձնել և պարզել, որ ինքը «գրեթե 99 տոկոսով վրացի է»:

«Պարզել եմ, որ  մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ: Այդ  ուսումնասիրությանը համապատասխան՝ Իրանը և Թուրքիան կապված են Վրաստանի հետ, քանի որ այդ երկրներում պատմականորեն վրացիները շատ են: Պարզվել է, որ  դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ:Հարգում եմ  բոլոր հարևաններին, և, իհարկե, սիրում  եմ Վրաստանի հայրենասերներին, որոնք ներկայացնում են բոլոր էթնիկ խմբերը », – իր ֆեյսբուքի էջում գրել է նա՝ կոչ անելով այս թեստը հանձնել բոլոր նրանց, որոնք մշտապես իրենց այլ էթնիկ պատկանելություն են վերագրել:

Սաակաշվիլիի ազգային պատկանելիության թեման նախագահության տարիներին միշտ տարածված է եղել: ԶԼՄ-ներում հնչեցրել է այն ենթադրությունը, որ Վրաստանի երրորդ նախագահը հայ է: Դեղին մամուլը չի բացառում, որ Սաակաշվիլին կարող է լինել հրեա կամ ադրբեջանցի: