Մախաչկալայում ջարդարարները հարձակվել են Իսրայելում բուժումից ժամանած տեղացի կանանց ու երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա, գրում է SOTA տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ Մախաչկալայի ջարդերի ֆոնին նախատեսվում է սահմանափակել երթևեկությունը Մախաչկալա-Կասպիյսկ մայրուղով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։
Ավելի ուշ դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած «հրեաներին» փնտրելու համար։
Հաղորդվում է, որ տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ չեն փորձել կանխել դա։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա։
Միայն սրանից հետո օդանավակայան են ժամանել հատուկ ջոկատայինները։
Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։
Սակայն դա չի խանգարել ցուցարարներին, ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել Պաղեստինի դրոշով։
Ներկայումս օդանավակայանը չի գործում։
0Comments