Իսրայելը ևս 2 երկրի կողմից հարձակման ենթարկվելու մտավախություն ունի

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը հայտարարել է, որ իսրայելական ուժերը մտավախություն ունեն, որ հնարավոր հարձակում կլինի Լիբանանից կամ Սիրիայից, եթե այնտեղ ակտիվ լինեն պաղեստինյան խմբավորումները, հաղորդում է CNN-ը:

«Մենք պատրաստ ենք հյուսիսում, եթե այնտեղ որոշ պաղեստինյան խմբեր լինեն, եթե նրանք որոշեն գալ, մենք պատրաստ կլինենք», - ասել է Հեխտը հեռուստաալիքին։