Ազգին վատաբանողները առիթ բաց չեն թողնում։ Թե բա մի ազգ, որը ամրագոտի կապելը զապադլոյա համարում ու գնաց......
Զարգացած երկրներում ամրագոտի չկապելու համար տուգանքը մոտ 200 դոլար է, իսկ մեր մոտ 5000 դրամ։ Եվ մեր ու նրանց տնտեսական մակարդակները հաստատ 16 անգամ չեն տարբերվում։ Թող փորձեն Գերմանիայում կամ Շվեյցարիայում օրենքների խստությունը համ իջեցնեն, համ էլ մերի նման մեկ ու մեջ կիրառեն։ Համոզված եմ արդյունքը մեզնից ավելի վատ է լինելու։
Երբ պետությունը ամրագոտու տուգանքը դարձնի 40.000 դրամ և խստագույնս հետևի կանոնի կատարմանը, ապա հարցը օրերի ընթացքում ուղղակի կվերանա։ Տեսեք թե մի քանի օրվա մեջ ինչպես ամբողջ ազգի պլյոնկեքը պոկել տվեցին։ Ցանկություն ու կամք լինի։
Սա պետական մտածելակերպի հարց է։ Փոխանակ պետությունից պահանջեն ամրագոտի կապելու կանոնը իրականացնել, անիմաստ բարոյախոսական մտքեր են արտահայտում։
Եվ բոլոր խնդիրները չեն, որ տուգանելով է պետք լուծել։ Խնդիրների մի մասը հնարավոր է լուծել ինֆորմացիոն ազդեցություններով նաև։ Օրինակ աղբ շպրտողների և հերթ չպահողների նկատմամբ եթե մեդիայում համակարգված ու կոշտ արշավներ տարվեն և նրանց ներկայացնեն որպես փնթի ու անշնորք անձնավորությունների, ապա համոզված եմ ամրագոտու խնդրի նման այս խնդիրներն էլ են շատ արագ անհետանալու։
Մեր ամենամեծ թերությունը պետական մտածողության ցածր մակարդակի մեջ է։ Ամրագոտուց սկսած մինչև Արցախի հարց՝ բանալիները գտնվում են պետական մտածողության մեջ։
Իմիջայլոց դուք գիտեի՞ք, որ շվեյցարիացիները կատու են ուտում։ Բա այդ վայրենիներին մեր հետ կհամեմատեն։ Ոչ մի ազգ իդեալական չի, ինչպես և մենք։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments