Ի՞նչպես է խումարն ազդում գլխուղեղի վրա

Մանրամասներ

Օլսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները որոշել են, պարզել, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխուղեղի հետ ալկոհոլային ընպելիքներ օգտագործելու հաջորդ օրը: Ինչպես գրում է iz.ru-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են Addictive Behaviors Reports պորտալում:

Ընդհանուր առմամբ գիտափորձին մասնակցել է միջինում 31.4 տարեկան 43 մարդ, որոնք հաճախ են այցելում բարեր: Երեկույթների հաջորդ օրը գիտնականներն անցկացրել են թեստեր, որոնց միջոցով ստուգել են կամավորների կոգնիտիվ կարողություններն ու հիշողությունը: Միևնույն ժամանակ նմանատիպ թեստեր են անցկացվել նաև ալկոհոլի գործածությանը նախորդող օրերին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ խումարի ժամանակ կամավորների մոտ նկատվում էր ոչ միայն տրամադրության անկում, այլև կոգնիտիվ գործառույթների վատացում: Մասնավորապես, գիտափորձի մասնակիցները չէին կարողանում հիշել որոշ բառեր և բազմաթիվ սխալներ էին թույլ տալիս իրենց տրված հարցերին պատասխանելիս, իսկ նրանց ռեակցիաները շատ ավելի դանդաղ էին: