ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում հանդես գալ Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ չնայած մեծ առաջարկին։
Ինչպես հայտնում են Footmercato-ն և ArmSport.am-ը, սաուդյան ակումբը բրազիլացուն 400 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ է արել, սակայն ֆուտբոլիստը մերժել է այն:
Նեյմարին հետաքրքրում է միայն երկու ակումբ՝ իր ներկայիս ակումբը և «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացիների դեպքում, որոնց հետ ավելի վաղ հաղորդվում էր բանակցությունների մասին, գործարք կնքելու հնարավորությունը կախված կլինի նրանից, թե արդյոք կատարցի ներդրողները ձեռք կբերե՞ն անգլիական թիմը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին՝ աշխատավարձի ծախսերը նվազեցնելու համար։ Ակումբը նաև այնքան էլ գոհ չէ նրա պահվածքից։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
0Comments