Ամերիկայի Գավաթ․ Լավագույն խաղացողը, ռմբարկուն եւ դարպասապահը

Լավագույն ռմբարկու դարձավ Բրազիլիայի հավաքականի եւ «Գրեմիոյի» խաղացող Էվերտոնը, որը խփեց 3 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

Բրազիլիայի հավաքականի հաղթանակով ավարտված Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն խաղացող է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը։ 36-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց մրցաշարի բոլոր հանդիպումներին (6), խփեց 1 գոլ։

Լավագույն դարպասապահ ճանաչվեց անգլիական «Լիվերպուլի» 26-ամյա խաղացող Ալիսոն Բեքերը, որը խաղից ոչ մի գոլ բաց չթողեց։ Միակ գոլը եզրափակիչում 11 մետրանոցից խփեց Պերուի հավաքականի հարձակվող Պաոլոլ Գերերոն։

Լավագույն ռմբարկու դարձավ Բրազիլիայի հավաքականի եւ «Գրեմիոյի» խաղացող Էվերտոնը, որը խփեց 3 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը Պերուին թիմին հաղթեց 3։1 հաշվով եւ 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ առաջին անգամ 2007 թվականից հետո։