Միակ պատասխանատուն ես եմ․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից. Լուիս Էնրիկե

Մանրամասներ
ա

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել երկրպագուներից ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության համար։ Ինչպես փոխանցում է ArmSport.am-ը, իսպանացիները դուրս են մնացել մունդիալից․

«Ներողություն եմ խնդրում Իսպանիայի հավաքականի երկրպագուներից, քանի որ նրանք մեզ շատ լավ էին աջակցում, անհանգստանում էին մեզ համար։ Մենք անմնացորդ նվիրվեցինք։ Մեզ մնում է միայն շնորհավորել Մարոկկոյին»,- ասել է Էնրիկեն։

Մարզիչը խոսել է նաև իր ապագայի մասին․«Հիմա հարմար պահը չէ իմ ապագայի մասին խոսելու համար։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք և կքննարկենք իմ ապագան։ Այս պարտության ամբողջ պատասխանատուն ես եմ»։