Լեհաստանի իշխանություններն Ուկրաինային են հանձնել մի քանի ՄիԳ-29 կործանիչներ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Լեհաստանի նախագահի միջազգային թեմատիկայի գծով պատասխանատու ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը RMF ռադիոկայանի եթերում։
«Որքան գիտեմ՝ մի քանի ՄիԳ-29 կործանիչներ արդեն ուղարկվել են»,- ասելէ նա։
«Իմ իմանալով՝ այդ գործընթացն արդեն ավարտվել է, եթե խոսենք առաջին մասի փոխանցման մասին»,- ավելացրել է Պշիդաչը։
Նրա խոսքով՝ Լեհաստանն առաջիկա մի քանի տարիներին նախատեսում է այդ տեխնիկան փոխարինել ավելի ժամանակակից մեքենաներով։
Լեհաստանն ունի 28 ՄիԳ-29 կործանիչ։ Դրանք տեղակայված են Մալբորկ քաղաքի ավիաբազայում։
0Comments