ԵՄ-ն Մոլդովային 10 մլն եվրո կտրամադրի ուկրաինացի փախստականներին օգնելու համար

Մանրամասներ

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կհատկացնի Մոլդովային՝ ի աջակցություն այդ երկրի տարածքում գտնվող փախստականների։ Այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Քիշնևում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵՄ՝ հակաճգնաժամային կառավարման հարցերով կոմիսար Յանեզ Լենարչիչը։

«Սանդուն հանդիպել է ԵՄ հումանիտար օգնության և հակաճգնաժամային կառավարման հարցերով կոմիսար Յանեզ Լենարչիչի հետ, ով գտնվում է Քիշնևում: Նա հայտարարեց, որ Եվրամիությունը 10 միլիոն եվրո օգնություն է առաջարկում Ուկրաինայից փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին կամ համայնքներին աջակցելու համար», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի նաև հիվանդանոցների համար էլեկտրաէներգիայի 36 գեներատոր։