ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է հարձակվող Կիլիան Մբապպեին՝ ակումբի բոլոր ժամանակների ռմբարկուների ռեկորդը սահմանելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Կիլիան Մբապեին ռեկորդի համար»,- գրել է Մեսսին իր սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Մբապեն գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Նանտի» հետ խաղում (4:2):
Ֆրանսիացի հարձակվողն ակումբի կազմում 247-րդ խաղում խփեց 201-րդ գոլը: Այսպիսով, Մբապեն շրջանցեց նախորդ լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին, ով թիմի կազմում 200 գոլ ունի։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
0Comments