ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամեն ինչ անի՝ Ուկրաինային տրամադրելու այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու համար, հայտնում է BBC-ն:
«Մենք որևէ նշան չենք տեսնում, որ նախագահ Պուտինը պատրաստվում է խաղաղության, հակառակը, տեսնում ենք, որ նա պատրաստվում է պատերազմի շարունակմանը, նոր հարձակումների և գրոհների»,- ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
0Comments