ԿՀՎ տնօրենը գաղտնի այցելել է Կիև և տեղեկացրել Ռուսաստանի ռազմական ծրագրերի մասին

Մանրամասներ

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն անցյալ շաբաթվա վերջին գաղտնի մեկնել է Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի հետախուզության պաշտոնյաների հետ, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով այցին ծանոթ կառավարության աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Ուիլյամ Բըրնսը Զելենսկիին տեղեկացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ծրագրերի մասին: ԱՄՆ հետախուզությունն ուշադիր հետևում է Ռուսաստանի նախապատրաստություններին Ուկրաինայում խոշոր նոր հարձակման համար, որը կարող է սկսվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, գրում է թերթը: