ՌԴ Բելգորոդի մարզից հաղորդագրությունների համաձայն՝ զորամասերից մեկում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել, փոխանցում է Լրագիրը։ Սակայն միջադեպի մանրամասների մասին հակասական տեղեկություններ կան։
Ըստ 112 տելեգրամ ալիքի՝ նռնակի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով պայթել է զորամասում պահեստավորված զինամթերքը։ Երեք մարդ մահացել է, 16-ը վիրավորվել, ութն անհետ կորել է։ Այս տեղեկությունը հաստատում է BAZA-ի հրապարակումը.նախնական տվյալներով՝ բոլոր զոհվածներն ու վիրավորները մոբիլիզացված ռուս զինծառայողներ են։
Միաժամանակ, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ զինամթերքի պայթեցում և հրդեհ է տեղի ունեցել Բելգորոդի շրջանի Տոնենկոյե ֆերմայի գյուղական մշակույթի տանը։ Ըստ գործակալության՝ հղում անելով ՌԴ ուժային կառույցներում իր աղբյուրին, վիրավորվել է 10 զինծառայող։ Այս հաղորդագրության մեջ նռնակի պայթյունի մասին խոսք չկա։ Անհասկանալի է մնում՝ սա մեկ, թե երկու առանձին միջադեպ է։
0Comments