Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Մակեևկա քաղաքում ուկրաինական հարվածի հետևանքով խոշոր կորուստների մասին տեղեկությունները։
«Ուկրաինայի զինված ուժերը չորս հրթիռ են արձակել Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրում, ինչի հետևանքով 63 ռուս զինվորական է զոհվել»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ուկրաինացիները կրակել են HIMARS-ից։
Այլ աղբյուրներ հայտնում են մի քանի հարյուր զոհի մասին։
0Comments