Ռուսաստանի Իժևսկի մարզի բնակիչները հայտնել են վարչական կենտրոնի մոտ հզոր պայթյունի մասին։ Այս մասին հայտնում է «Պոդյոմ» հրատարակության Telegram-յան ալիքը։
Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել Վոտկինսկի մեքենաշինական գործարանի պոլիգոնում: Գործարանը թողարկում է ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանք։
Նրանց կարծիքով՝ Յագուլ գյուղաքաղաքի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող էր կապված լինել հրթիռների շարժիչների փորձարկման հետ։
Այս պահին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:
0Comments