
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է հիվանդանոցում: Նա «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում է: Այս հիվանդանոցում աշխատող սրտաբան, տնօրենի խորհրդական Խաչիկ Համբարձումյանը Տեր-Պետրոսյանի անձնական բժիշկն է: Թերեւս դրանով է բացատրվում ԲԿ-ի ընտրությունը:
«Սակայն չհաջողվեց Տեր-Պետրոսյանի գրասենյակից որեւէ հաստատում կամ հերքում ստանալ` մեր զանգերին Արման Մուսինյանը չպատասխանեց, իսկ երբ պատասխանեց` լսելով մեր հարցն, ասաց` զբաղված եմ` կզանգեմ ձեզ:
Ուստի չկարողացանք ճշտել` սա պլանայի՞ն ստուգում է, թե՞ բուժման կուրս է անցնում ՀՀ նախկին նախագահը: Մեզ միայն ասացին, որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել»,-գրում է լրատվամիջոցը։
0Comments