Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ այս անգամ անդրադառնալով դավաճանությանն ու կոչ անելով այն թաղել։
«Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջև: Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի»,- գրել է Հակոբյանը՝ հորդորելով դավաճանության հետ մեկտեղ՝ թաղել նաև 5-հազարամյա մեր պատմությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Մխիթար Գալեյանի և Հակոբ Ռոստոմյանի ծնողները՝ Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը, համամիտ են Աննա Հակոբյանի գրառման մեջ օգտագործված մի ձևակերպման հետ՝ այո, դավաճանությունը մահ է։
«Այո՛, դավաճանությունը մահ է, բայց դավաճաններին պետք է սպանել ու թաղել, իսկ մենք, արդեն երկու տարի է՝ հայտարարում ենք՝ այս երկրի առաջին դավաճանները Աննա Հակոբյանն ու իր ամուսինն են»,- ասաց Արա Ռոստոմյանը՝ ընդգծելով՝ Աննա Հակոբյանի խոսքը վերաբերում է հենց իրենց։
Գարիկ Գալեյանի փոխանցմամբ՝ դավաճանությունը, այո՛, մահ է, իսկ 44-օրյա պատերազմի 4000 զոհերը դավաճանության հետևանքով են զոհվել։
«Հիմա Աննա Հակոբյանը իր այս գրառմամբ ցանկանում է ծածկել իրենց արարքները, այն արարքները, որոնց պատճառով հայրենիք ենք կորցրել ու կորցնում ենք պետականություն, դրա համար է ասում՝ պետք է թաղել 5-հազարամյա պատմությունը»,- ասաց Գալեյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
0Comments