Եթե Հայաստանը պատրաստ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափին, մենք նույնպես պատրաստ ենք. Ալիև

Մանրամասներ
ա

Այսօր Վրաստանում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ սկսելու՝ Վրաստանի առաջարկի վերաբերյալ։

Այդ համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է. «Այսօր մենք հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, մենք նույնպես պատրաստ ենք»։