Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դարձել աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթող։
Իսպանիայում ընթացող առաջնությունում Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:
Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։
Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, իսկ կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 79 կգ քաշային Արման Ավագյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։
0Comments