Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերի 22-ի գիշերը հայտարարել են պատերազմի մեկնարկից ի վեր գերիների ամենամեծ խմբի փոխանակության մասին։ Կիևը վերադարձրել է 215 զինվորականների, այդ թվում՝ Մարիուպոլի Ազովստալ գործարանի շուրջ 100 պաշտպանների։ Ուկրաինան նրանց դիմաց հանձնել է ուկրաինացի օլիգարխ, ռուսական իշխանության հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Վիկտոր Մեդվեդչուկին, որին Կիևում մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Ազովստալի ստորաբաժանման 5 բարձրաստիճան սպաների փոխանակել են 55 ռուս զինծառայողների հետ։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ ազատ են արձակվել ուկրաինական բանակի կազմում կռված 10 օտարերկրացիների, այդ թվում՝ մեկ մարոկկացու և երկու բրիտանացու, որոնք Դոնեցկում մահապատժի էին դատապարտվել։
0Comments