Ռուսաստանը 2-3 ամիս նույն տեմպերով կարող է ռմբակոծել Ուկրաինան դրոններով. Արեստովիչ

Մանրամասներ
ա

Կիևում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել, հայտնել են տեղական իշխանությունները։ «Ռուս զինվորականները գտան մեր հակաօդային պաշտպանության բանալին, որն է՝ ստիպել մեզ կրակել ամբողջ հրթիռային պաշարը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում»։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը եղել է 300 հատ, երկրորդ խմբաքանակը շատ ու շատ ավելի մեծ է եղել՝ 2400 հատ»,- մանրամասնել է Արեստովիչը։ Ըստ Արեստովիչի՝ Ռուսաստանը, անօդաչու սարքերի կիրառմամբ, կարող է ներկայիս տեմպերով հարձակվել Ուկրաինայի վրա 2-3 ամիս։