3000 տարվա քաղաքակրթություն ենք, բայց զբաղված ենք հայրենիքի մի մասը տալով՝ մյուս մասը փրկելու գործով

Մանրամասներ

1

Այսօր Արցախի անկախության օրն է. Շնորհավորում եմ բոլորիս։ Լավ օրերը դեռ գալու են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչ որ կատարվեց՝ մենք ենք մեղավոր։ 3000 տարվա քաղաքակրթություն ենք, բայց չենք հասկացել, որ հայրենիքն անբաժան է։

Զբաղված ենք հայրենիքի մի մասը տալով՝ մյուս մասը փրկելու գործով։ Ամբողջ աշխարհում խելացի ազգերը սովորում են ուրիշների սխալների վրա։

Մենք անգամ մեր սխալների վրա չենք կարողանում սովորել ու դասեր քաղել»։