Քանի՞ կոպեկ արժի՝ վախեցած սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր. զոհվածի հայրը չի վախենում հնարավոր բախումից

Մանրամասներ
իրավիճակ

Այն, ինչ նախատեսել էինք անել, արեցինք դա, այսինքն խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ասատրյանը:

«Քանի՞ կոպեկ արժի վախեցած գալը, սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: մենք չենք գնալու»,-ասաց նա:

Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա, նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի  նկար պաչողի համար բախումը էակա՞ն է»:

Խոսելով օրվա խորհրդի մասին, Ազատյանն ասաց. «Տղաների տոնն է, գալիս շնորհավորում ենք, գնում ենք, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:

Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը եւ մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի:  Երբեւէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ոնց որ ինքն է»:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք Եռաբլուրում էին նախօրեից, լրագրողների հետ զրույցում  հայտարարել են, որ  հավաքվել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի  մուտքը Եռաբլուր: