Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական վճիռը։
Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով ու կիրառեց վաղեմության ժամկետ:
Իշխանությունների նպատակն իրականացավ: Տաթևիկ Գրիգորյանը կատարեց քաղաքական հրահանգը, և Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանից զրկելու համար մեծագույն ծառայություն մատուցեց նրանց:
Հիշեցնենք, որ վերջին խոսքի ժամանակ Հրայր Թովմասյանը նշեց` իր համար միանշանակ է՝ անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացվի, այն չի սահմանափակվելու միայն Հրայր Թովմասյանով, սա այլ երևույթների շարունակություն է ունենալու։
«Վստահեցնում եմ, որ մի օր, երբ՝ չեմ կարող ասել, բայց ես էլ եմ էդ առումով դիմելու, որ էս գործի բոլոր մանրամասները առաջին կաշառք տալու օպերատիվ տվյալից մինչև դատաքննության փուլում ինձ համար ոչ այնքան հասկանալի երևույթները, ողջամիտ ժամկետում գործի քննության համար կարող են անգամ րոպեները նշանակություն ունենալ, այս ամբողջը դառնալու է քննարկման առարկա։ Անկախ ելքից՝ սրանք ունենալու են իրենց հետևանքները նաև այդ մարդկանց համար, թե ով, ինչ մասնակցություն է ունեցել էս ամբողջին։ Անգամ, եթե ես կպարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը, եթե մեղադրանք ներկայացվեր միայն իմ սուբյեկտիվ անձին, այս պայքարը վերաբերելու էր բացառապես Հրայր Թովմասյանին, միգուցե կշեռքի մյուս նժարին դրված արժեքը լիներ Հրայր Թովմասյանին առնչվող ինչ-որ բան, կարող է, և էս ամբողջը շատ շուտ ավարտված լիներ»։ Թովմասյանի խոսքով՝ ինքը դատվում է, դատարանի առաջ կանգնել է միայն նրա համար, որ համարձակություն է ունեցել բարձրաձայնելու այն, ինչը մնացածը չէին ասում, այն ժամանակ չցանկացան, չվստահեցին, հիմա էլ ամեն ինչ կորսված չէ, դեռ ունենք հնարավորություն՝ ինչ-որ մի բան պահելու։
«Եթե նախորդ կանխատեսումս իրականացավ՝ Արցախի կորուստն էր, հիմա՝ ավելի մեծ բան կա դրված, որը կարող է կորսվել։ Ես պնդում եմ, հրապարակային չեմ ասի՝ ինչու եմ այստեղ, ինձ դատում են՝ հենց դա տեսնելու համար, բայց մարդկային պատմությունը լի է դրանով։ Ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ, և այս դատավճիռն էլ իմ մասին չէ, ես ինչ նպատակ ունեի այս դատական պրոցեսի ընթացքում հասնելու, հասել եմ»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
0Comments