Իշխանությունները որոշել են ինտերնետում հետեւել ռուսաստանցիներին ծանուցումների ռեեստրի կայքի միջոցով

Մանրամասներ
հեռախոս

ՌԴ իշխանությունների գործարկած ծանուցումների ռեեստրի կայքը պահանջում է այցելուներից ունենալ հավաստագիր, որի օգնությամբ ԱԴԾ-ն եւ ուժային այլ գերատեսչություններ կարող են հետեւել օգտատերերի թրաֆիկին, «Верстка»-ին պատմել է «Ռոսկոմսվոբոդա»-ի տեխնիկական փորձագետը։

Նրա խոսքով՝ անվտանգության հավաստագրերը սովորաբար անմիջապես տեղակայվում են բրաուզերներում եւ կայքերում։ Դրանք օգտագործվում են գաղտնի տվյալների փոխանցման համար սարքի եւ սերվերի միջեւ։

Հավաստագրերի թողարկմամբ զբաղվում են հատուկ հավաստիացնող կենտրոններ։ Բայց բրաուզերները ցուցակներում չեն ավելացնում այն հավաստագրերը, որոնք թողարկվում են պետոթյան հետ առնչակցվող կենտրոնների կողմից։ Դա կապված է պետական մարմինների չարաշահումների հետ, բացատրել է փորձագետը։

Հավաստագրի պահանջը «մանիպուլյացիա» է, նշել է նա։ Նրա խոսքով՝ միակ նպատակը, որի համար ժամանակին ստեղծվել է Թվայնացման նախարարության ազգային հավաստագրող կենտրոնը, «կեղծ հավաստագրերի թողարկման հնարավորությունն է թրաֆիկի զավթման համար»։ Դրանց օգնությամբ շահագրգիռ պետական գերատեսչությունները կարող են ինչպես «գաղտնալսել թրաֆիկը», այնպես էլ նենգափոխել այն։

«Պոտենցիալ առումով դա կարող է լինել ոստիկանությունը կամ ԱԴԾ-ն, բայց հաշվի առնելով այն, որ գոյություն ունի այնպիսի բան, ինչպիսին կոռուպցիան է, ապա, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ [կեղծ հավաստագրերի] ստորագրման դեպք «փողով», ինչ-որ մեկի համար, որը չի պատկանում ուժային կառույցներին, նույնպես տեղի կունենա»,- ասել է «Ռոսկոմսվոբոդա»-ի փորձագետը։

Նա հնարավոր է համարել, որ հավաստագրի օգնությամբ կհետեւեն ոչ ամբողջ թրաֆիկին, այլ միայն ուժայինների համար հետաքրքիր կայքերի այցելությունները, քանի որ մեծ ընդգրկման համար անհրաժեշտ են մշակման ավելի շատ ռեսուրսներ։

Զինվորական հաշվառման միասնական ռեեստրի կայքը, որտեղ, ըստ իշխանությունների մտահղացման, ռուսաստանցիները կարող են իմանալ, թե արդյոք իրենց անունով դուրս է գրվել էլեկտրոնային ծանուցում զինկոմիսարիատ ներկայանալու համար, գործարկվել է սեպտեմբերի 18-ին։ Ռեեստրը գործարկվել է թեստային ռեժիմով միայն երեք մարզերում՝ Ռյազանի եւ Սախալինի մարզերում, ինչպես նաեւ Մարիյ Էլ Հանրապետությունում։ Դուրս գրված ծանուցման մասին տեղեկությունից բացի՝ այն կպարունակի նաեւ զինապարտների անձնական տվյալները։