«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանում թեժ է լինելու:
Նոյեմբերի 12-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները կրկին կգնան խորհրդարան՝ մասնակցելու 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:
Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։
Արդեն հաջորդ շաբաթ բյուջեի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ևս լինելու են խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու համար։
Բացի դրանից` նաև ընդդիմությունն է գերիների վերադարձի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
0Comments