44-օրյա պատերազմում զոհված Հարություն Պտերոսյանի մայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ Լրագրողների հետ զրույցում խոսելով որդու զոհվելու հանգամանքների մասին՝ ասել է, որ տղան զոհվել է նոյեմբերի 9-ին․
«Հրադադարի օրն է զոհվել՝ օդային հարվածի հետևանքով․ ծառայում էր Մարտունի 2-ում»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշել է․ «Եթե ուզեր, շուտ կկանգնեցներ պատերազմը»։ Լրագրողի հարցին՝ եթե Փաշինյանն այցելի «Եռաբլուր», կթողնե՞ք ձեր որդու շիրմին մոտենա, պատասխանել է․ «Ո՛չ, չեմ թողնի»։
Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 4-րդ տարին։
0Comments